Թուրքական մասնավոր ինքնաթիռ է Երևան վայրէջք կատարել. ՔԱԿ-ը պատասխանի որոնումների մեջ է
Flightradar24-ի տվյալներով, այսօր՝ սեպտեմբերի 23-ին, Անկարայից Երևան չարտերային թռիչք է իրականացվել: Ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը Flightradar24-ին հղում անելով, գրել էր, թե «թուրքական մասնավոր ինքնաթիռ է Երևան վայրէջք կատարել»:
168.am-ը փորձեց ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից (ՔԱԿ) ճշտել՝ թուրքական ի՞նչ մասնավոր ինքնաթիռ է չարտերային թռիչք կատարել դեպի Երևան և ի՞նչ նպատակով:
Կոմիտեից մեզ խոստացան ճշտել տեղեկությունը և հետ զանգահարել, սակայն, մոտ 1 ժամ անցավ, և ոչ մի զանգ, ավելին, անգամ մեր զանգերը մնացին անպատասխան: