Հրդեհ Ստեփանակերտում. այրվել է բնակելի առանձնատուն
Այսօր ժամը 13:37-ին, ԱԻՊԾ ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել` Ստեփանակերտ քաղաքի Սպանդարյան 87 հասցեում բռնկված հրդեհի մասին:
Հրդեհաշիջման աշխատանքներ կատարելու և օգնություն ցուցաբերելու նպատակով կանչի վայր է մեկնել հրշեջ փրկարարական երկու մարտական հաշվարկ և արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խումբը։
Հրշեջ փրկարարները մեկուսացրել են կրակը և այն չի տարածվել ամբողջ բնակարանում։ Հրդեհը լիամարվել է ժամը 14:59-ին:
Նախնական տվյալներով էլեկտրալարերի կարճ միացումից առաջացած կրակից այրվել է Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի Ս.Բ.-ին պատկանող երկհարկանի առանձնատան երկրորդ հարկի երեք սենյակը լրիվությամբ:
Տուժածներ չկան։
Դեպքի առթիվ ստուգումներ է իրականացնում ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը: