Հայաստանի 6 համայնքում մեկնարկեց քարոզարշավը
Հայաստանի վեց համայնքներում՝ Գյումրիում, Գորիսում, Մեղրիում, Տեղում, Տաթևում, Դիլիջանում այսօր մեկնարկեց նախընտրական քարոզարշավը։
Այս համայնքներում հոկտեմբերի 17-ին նախատեսված են համամասնական ՏԻՄ ընտրություններ, որոնց արդյունքում կկազմավորվի ավագանին ու կընտրվի համայնքապետ։
Թեկնածուների առաջադրումը մեկնարկել էր սեպտեմբերի 2-ին, ավարտվել է սեպտեմբերի 12-ին։ Կուսակցությունների ու դրանց դաշինքների ընտրական ցուցակների գրանցումն իրականացվել է սեպտեմբերի 12-17-ը։
ՏԻՄ ընտրություններին Գյումրիում մասնակցում է 10, Գորիսում՝ 4, Դիլիջանում՝ 5, Մեղրիում՝ 4, Տաթևում՝ 3 և Տեղում՝ 2 քաղաքական ուժ։
Նախընտրական քարոզչությունը կավարտվի հոկտեմբերի 15-ին։
Քվեաթերթիկները կտպագրվեն հոկտեմբերի 7-14-ը։