Իրանի նախագահն Էրդողանին հրավիրել է Իրան
Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին պաշտոնական այցով հրավիրել Իրան։ Այս մասին հաղորդում է IRNA-ն:
Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։
Ընդգծենք, որ Նյու Յորքում Իրանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել Թեհրանում հանդիպում կազմակերպել, որին կմասնակցի նաև Ադրբեջանի արտգործնախարարը։