«Եթե չէր մթերելու՝ ինչի՞ էր էդքան ներդրում անում․ Դուք կանեիք տենց բան․Դուք բիզնեսմեն եք, տենց բան կանեի՞ք»․ խաղողագործները՝ նախարարին (տեսանյութ)
«Ես էլ եմ բիզնեսից եկել, բիեզնեսմենի հոգեբանությունը գիտեմ, եթե իրեն խաղող պետք չի՝ չի վերցնի»։ Այս խոսքերով դիմեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը խաղողագործներին, ովքեր իրենց պահանջով եկել էին կառավարության մոտ։
Նրանք չեն կարողանում խաղողը մթերել և ամբողջ բերքը փչանում է։ Խաղողագործները պնդում են, որ Գագիկ Ծառուկյանը չի ուզում իրենցից խաղող վերցնել, քանի որ կառավարությունից ինչ-որ ճնշումներ են եղել նրա նկատմամբ։
«Եթե չէր մթերելու մեր խաղողը՝ ինչի՞ էր շպալը բերում տալիս, որ խաղողը լավ աճի։ Էդքան ծախսը անում էր, որ հետո գա ասի՝ ձեր խաղողը ինձ պետք չի, հա՞։ Չէ՛, տենց չի լինում։ Դուք տենց բան կանեի՞ք»,-հարցերց նա նախարարին։ Վերջինս նկատեց, որ չէր անի։
Խաղողագործները խնդրեցին նախարարին հանդիպել Ծառուկյանին ու հորդորել ընդունել իրենց խաղողը։