Սուարեսը գոլի հեղինակ է դարձել խաղի յուրաքանչյուր րոպեի ընթացքում
Երեքշաբթի օրը «Ատլետիկոյի» հարձակվող Լուիս Սուարեսի դուբլը կամային հաղթանակ է բերել ակումբին «Խետաֆեի» դեմ խաղում։
Ուրուգվայցին 78 -րդ րոպեին հավասարեցրել է հաշիվը, իսկ 91 -րդ րոպեին խփել որոշիչ գոլը:
Խետաֆեի դեմ խաղից առաջ հարձակվողը կարիերայի ընթացքում հիմնական ժամանակի բոլոր րոպեներին գոլ հեղինակել էր, բացառությամբ 78 -րդի: Այժմ նա գոլեր է հեղինակել հանդիպման բոլոր րոպեներին։