Ուկրաինայում գրանցվել է երկրաշարժ
4.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել հինգշաբթի առավոտյան Ուկրաինայի Տերնոպոլի շրջանում, մարդիկ ցնցումներ են զգացել գրեթե 100 կիլոմետր շառավղով։ Այս մասին տեղեկնում ենք Ria.ru կայքից։
Վերջին անգամ նման ուժգին ցնցումներ գրանցվել է այստեղ 2002 թվականին:
Երկրաշարժի էպիկենտրոնը գրանցվել է Տերնոպոլի շրջանի տարածքում՝ Չերտկով քաղաքի մոտակայքում, 6 կիլոմետր խորության վրա:
Ավերածությունների մասին դեռևս հստակ տեղեկություններ չկան։