Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն Թեհրանում
Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն Թեհրանում։ Այս մասին հայտնում են ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ։
Նշվում է, որ Թեհրանում հանդիպման պայմանավորվածություն է ձեռք բերվել Նյու Յորքում տեղի ունեցած ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում Թուրքիայի և Իրանի արտգործնախարարների հանդիպման ժամանակ։
Իրանական «Tasnim» գործակալությունը ևս նշել է, որ նմանատիպ հանդիպման պայմանավորվածություն ձեռք է բերվել։
-