Ֆրիդա Կալոյի ինքնանկարը կվաճառվի ռեկորդային 30 միլիոն դոլարով
Ֆրիդա Կալոյի ինքնանկարը, որի վրա պատկերված է իր ամուսին, նկարիչ Դիեգո Ռիվերան, աճուրդին ռեկորդ է սահմանելու` որպես երբևէ վաճառքի հանված լատինաամերիկյան արվեստի ամենաթանկարժեք ստեղծագործությունը:
Չորեքշաբթի օրը Sotheby's աճուրդի տունը հայտարարեց, որ վաճառքի է հանում 1949 թվականի «Դիեգոն և ես» կտավը, որի արժեքը գնահատվում է ավելի քան 30 միլիոն դոլար:
Նշվում է, որ այս դիմանկարում արտահայտված է ամուսինների սիրային յուրահատուկ կոլորիտը։