Ռուսաստանը չի պատրաստվում անդամակցել ՆԱՏՕ-ին․ Սերգեյ Լավրով
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր այցը սկսել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հանդիպումից:
Լուսանկարման ժամանակ նա դիմել է լրագրողներին. «Մի փորձեք ձեր բախտը: Ռուսաստանը չի պատրաստվում անդամակցել ՆԱՏՕ-ին»:
Այնուհետև հանդիպումը տեղի է ունեցել փակ դռների հետեւում:
Ինչպես նշված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում, կողմերը քննարկել են Ռուսաստանի և ՆԱՏՕ -ի միջև հարաբերությունների ներկա վիճակը: