Խաբարովսկում կործանված ԱՆ-26 ինքնաթիռի բոլոր վեց անդամները զոհվել են
Ռուսաստանի Դաշնության Խաբարովսկի երկրամասում կործանված ԱՆ-26 ինքնաթիռի բոլոր վեց անդամները զոհվել են: Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
«Հայտնաբերվել են մահացածների մնացորդները: Փրկվածներ չկան»,- հայտնել են արտակարգ իրավիճակների ծառայությունից։
Հիշեցնենք, որ երեկ օդանավի հետ կապն ընդհատվել էր։ Փրկարար ծառայությունը երեկվանից իրականացնում էր որոնողական աշխատանքներ։ Քննություն է տարվում պարզելու համար ինքնաթիռի վթարի իրական պատճառները։