Դուք ինքներդ մոտեցել եք ելույթ ունենալու, հանել եք դիմակը, դրել ամբիոնին, հետո վերցրել ու գնացել. դա վատ օրինակ է քաղաքացիների համար. պատգամավորը՝ նախարարին (վիդեո)
Այսօր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը մասնակցում է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ կազմակերպված քննարկմանը կորոնավիրուսային իրավիճակի մասով:
Մանուկյանը նշեց, թե հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող որոշումը մարդու իրավունքների առումով է հենց խնդիր առաջացնում, որ չպետք է պարտադիր լինի պատվաստումը:
Աժ «Հայստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանն իր հարցն ուղղելուց առաջ, դիմելով Առողջապահության նախարարին՝ նկատեց, որ նա ինքը ևս սխալներ է թույլ տվել դիմակի կրման հետ կապված:
«Դուք ինքներդ մոտեցել եք ԱԺ ամբիոնին, հանել դիմակը, խոսել, հետո ամբիոնից վերցրել, դրել ու գնացել. դա վատ օրինակ է քաղաքացիների համար»,-ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում