Եթե պատվաստվել եք, ինչո՞ւ եք դիմակ կրում. Արա Զոհրաբյանի հարցը հունից հանեց նախարարին (տեսանյութ)
Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանն այսօր խորհրդարանում մասնակցում է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ կազմակերպված քննարկմանը կորոնավիրուսային իրավիճակի մասով:
Արա Զոհրաբյանը նշեց, թե պետք է քննարկումներից սկսել, ոչ թե պարտադրանքից և հարց հնչեցրեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին. «Դուք ինչու եք դիմակ կրում»:
Ավանեսյանը սկզբում փորձեց խուսափել պատասխանից: Նա նախ նշեց, որ որպես նախարար, տանտիրոջ օրինակով կրում է դիմակ, որ օրինակելի լինի:
Հետո Զոհրաբյանի պնդումներից հետո, որ պատասխանը չհնչեց՝ Ավանեսյանը նշեց, որ չի պատասխանի Զոհրաբյանի հարցին, մինչև նա դիմակ չկրի:
Սակայն Զոհրաբյանին չբավարարեց պատասխանը. «Հիմա դիմակ դնեմ, նոր տա՞մ հարցս, որ պատասխանեք»,- ասաց նա:
Նիստը վարող Թագուհի Թովմասյանը խնդրեց նախարարին հարցին պատասխանել ըստ էության:
Անահիտ Ավանեսյանը շատ հեռվից սկսեց, սակայն ասելիքն այն էր, որ եթե նախկինում կարող էինք պատվաստվելուց հետո դիմակ չկրել, ապա հիմա ստիպված կլինենք շարունակել կրել դիմակը, քանի որ պատվաստված մարդը չի ապահովագրվում վարակումից:
Մանրամասները՝ տեսանյութում