Էրդողանը ՄԱԿ-ում խոսել է 44-օրյա պատերազմի մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանում ելույթ ունենալով խոսել է Ադրբեջանի՝ այսպես կոչված իր տարածքներն ազատագրելու մասին: Այս մասին հայտնում է թուրքական մամուլը:
Էրդողանը մասնավորապես նշել է. «Ադրբեջանն օգտվել է ինքնապաշտպանության իր իրավունքից իր սեփական տարածքների օկուպացիային վերջ դնելու համար և կյանքի է կոչել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը, որոնք տարիներ շարունակ չեն իրականացվել»,- նշել է Էրդողանը։
Էրդողանը նշել է նաև, որ այդ իրադարձությունը տարածաշրջանում խաղաղության պատուհան են բացել: