Պերմում հարձակում իրականացրած երիտասարդը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում
Պերմի պետական ազգային հետազոտական համալսարանի վրա հարձակված ուսանող Թիմուր Բեկմանսուրովի սրունքաթաթի մի հատված կտրել են: Այս մասին հայտնում է РИА Новости-ն` հղում անելով Առողջապահության տարածաշրջանային նախարարությանը: Այժմ երիտասարդի վիճակը ծայրահեղ ծանր է:
«Անցած գիշեր ոտնաթաթի մի հատված անդամահատվել է: Վիճակը անկայուն է, ծայրահեղ ծանր»,-ասել են բժշկական գերատեսչությունից:
Պերմի պետական ազգային հետազոտական համալսարանում հարձակվողի վիճակի հետ կապված այլ մանրամասներ չկան:
Սեպտեմբերի 20-ին Պերմի համալսարանի շենքերից մեկի տարածքում 18-ամյա Թիմուր Բեկմանսուրովը սկսել է կրակել: Կրակոցների հետևանքով զոհվել է 8 մարդ և վիրավորվել 24-ը: