Հարևանների ախորժակը բացվել է․ նորանոր պարտվողական գործընթացներ են մեզ պարտադրում․ Արմեն Ռուստամյան (տեսանյութ)
Հայաստանի իշխանություններն առաջարկում են Հայաստանի թուրքացում։ Այս մասին այսօր Եռաբլուրում, Հայաստանի անակախության 30-րդ տարեդարձի օրն ասաց Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։
Նրա դիտարկմամբ՝ այս աստիճան ծանր հոբելյան մենք երբեք չենք ունեցել։
«30 տարվա անկախության հերոսական անցյալը զգալի չափով կորուստ է կրել։ Ու չնայած կան զգալի կորուստներ, բայց հույսը կորած չի հայ ժողովրդի»,-ասաց Արեմն Ռուստամյանը՝ հավելելով, որ միաբանություն է պետք։
Նա նկատում է, որ մենք պետք է ապացուցենք, որ մենք նախնիների ձեռքբերումների ու մեր երկրի տերն ենք։ Պատգամովերի խոսքով, պետք է նորից վերագտնենք մեզ ու արդյուքնի հասնենք։
«Այսօր նորանոր պարտվողական գործընթացներ են մեզ պարտադրում։ Հարևանների ախորժակը բացվել է ու քանի դեռ մեր պատվողականության պատճառները բացահայտված չեն՝ ճգնաժամից դուրս գալու մասին խոսք լինել չի կարող»,-ասաց Արմեն Ռուստամյանը։
Մանրամասները՝ տեսանյութում