Լրատվամիջոցները պարզել են, թե ով է կազմակերպել Սուդանում հեղաշրջման փորձը
Ըստ նախնական տվյալների` Սուդանում հեղաշրջման փորձի կազմակերպիչները նախկին նախագահ Օմար ալ-Բաշիրի ռեժիմի անդամներն են, ով իշխանությունից հեռացվել էր 2019 թվականին, հայտնում է «Ալ-Ջազիրա»-ն՝ հղում անելով Սուդանի կառավարության աղբյուրին:
Հեռուստաալիքի աղբյուրի համաձայն՝ զինվորականները բանակցություններ են վարում ապստամբ սպաների հետ Սուդանի զրահատանկային ուժերի շտաբ-բնակարանում ՝ հանձնվելու նպատակով: Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ երեքշաբթի Սուդանի բանակը հայտարարել էր, որ կանխվել է հեղաշրջման փորձը, տանկերը փակել են մի շարք ճանապարհներ:
Սուդանի բարձրաստիճան ռազմական աղբյուրը Ria.ru-ին հաստատել է, որ երկրում ռազմական հեղաշրջման փորձ է եղել: