Աֆղանստանում աղջիկները շուտով կկարողանան վերադառնալ դպրոց
Թալիբների ներկայացուցիչ, տեղեկատվության և մշակույթի նախարարի տեղակալ Զաբիուլլահ Մուջահիդն ասել է, որ աղջիկները կկարողանան վերադառնալ դպրոց: Այս մասին հայտնում է TOLO News-ը:
Նրա խոսքով՝ դա տեղի կունենա հնարավորինս շուտ: Սեպտեմբերի 17-ին Աֆղանստանի կրթության նախարարությունը հայտարարեց, որ երկրի դպրոցների 1-6-րդ դասարանների դասերը կվերսկսվեն սեպտեմբերի 18-ից, սակայն մինչ այժմ դասերը կարող են սկսել միայն տղաները և տղամարդ ուսուցիչները:
Մինչ այս աֆղանական լրատվամիջոցները տեղեկատվություն էին տարածում, որ արմատականները մտադիր են կանանց և տղամարդկանց առանձին կրթություն տրամադրել երկրի բոլոր կրթական հաստատություններում: Այսպիսով, Աֆղանստանի որոշ համալսարաններում ուսանողների և ուսանողուհիների համար դասերն արդեն սկսվել են: