Ոստիկաններ և պատասխանատուներ կան, որոնք պաշտպանում են Հայաստան պետության ոչ թե պատիվը, այլ` անպատվությունը. Մելքոնյան
Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ոստիկաններ և պատասխանատուներ կան, որոնք պաշտպանում են Հայաստան պետության ոչ թե պատիվը, այլ` անպատվությունը: Զգայուն թեմաների հետ կապված անգամ փոքրամասշտաբ ընդվզման բիրտ ու կացնային ոճով լռեցումը նպաստում է Ալիևի առաջ քաշած տեսության հաստատմանը, թե հայերը համակերպվել են պարտության հետ:
Պարոնայք պատասխանատուներ, դուք հատել եք և այլևս չեք ճանաչում բարոյականության սահմանները, դուք այլևս հայերեն չեք մտածում և դա չեք էլ գիտակցում: Այս ինքնավստահ ինքնախաբեությունը խորացնում է այն ճահիճը, որը դանդաղ, բայց կայուն շարունակականությամբ կլանում է մեր պետականությունը:
Հ.Գ. Սեպտեմբերի 21-ի գաղափարին ոչ բնորոշ, բայց այս սեպտեմբերի 21-ին հարիր գրառում ստացվեց: #իրականանկախություն»: