Լիոնել Մեսսիի փոխարինման պատճառը եղել է ծնկի վնասվածքը
«ՊՍԺ»-ի հարձակվող Լիոնել Մեսսիի փոխարինման շուրջ խոսակցությունները դեռ շարունակվում են։ Ինչպես հաղորդում է Get French Football News-ը՝ վկայակոչելով L'Equipe- ը, գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն 76 -րդ րոպեին փոխարինել է հարձակվողին, երբ նա ձախ ծնկի կապտուկ էր ստացել:
Որոշումը կայացվել է խաղերի խիտ գրաֆիկի պատճառով:
Նշվում է, որ հանդիպումից հետո առավոտյան մարզման համար Մեսսին կաղալով է ժամանել: Նա ամբողջ օրն անցկացրել է վերականգնողական սենյակում և չի աշխատել թիմի հետ: Հաջորդ խաղում փարիզյան ակումբը սեպտեմբերի 22-ին կհանդիպի «Մետցին»: