Եռաբլուրում ոստիկանների և զոհվածների ծնողների միջև քաշքշուկ տեղի ունեցավ. զոհվածի հորը բերման ենթարկեցին (լուսանկարներ)
Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներն Անկախության 30-րդ տարեդարձի առթիվ այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն:
Նրանց մուտքը Եռաբլուր կանխելու համար, այնտեղ են նաև 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկիզբ առած 44-օրյա պատերազմում զոհվածների հարազատները:
Ծնողներն իրենց զավակների կորստի մեջ մեղադրում են իշխանությանը և չեն ցանկանում, որ իրենց զավակներին զոհած իշխանության ներկայացուցիչները մոտենան տղաների գերեզմանին:
Ու քանի որ ոստիկանները փորձում էին կասեցնել նրանց մտահղացումը. ծնողների և ոստիկանների միջև բախում տեղի ունեցավ:
Ոստիկաններն անգամ քաշքշեցին զոհվածների մայրերին:
«Եռաբլուր» զինվորական պանթեոնից բերման ենթարկեցին զոհված զինծառայող Լևոն Գալստյանի հորը՝ Արմեն Գալստյանին: