ԱՄՆ-ի դպրոցներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել․ կան վիրավորներ
ԱՄՆ Վիրջինիա նահանգի դպրոցներից մեկում կրակոցներ են սկսվել։ Այս ամսին տեղեկանում ենք Ria.ru կայքից:
Աղբյուրները հայտնում են, որ առնվազն երկու մարդ հրազենային վնասվածքներ է ստացել: Տուժածները հոսպիտալացվել են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Ուսանողներն արդեն տարհանվել են:
Հարձակվողի մասին դեռ տեղեկություններ չկան: Ոստիկանությունը հետաքննություն է իրականացնում։ Հետաքննության արդյունքների մասին նախնական տեղեկություններ դեռ չեն հաղորդվում: