Ամբողջ աշխարհում կորոնավիրուսից մահացածների թիվը հասնում է 4,7 միլիոնի
Սեպտեմբերի 21-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով (COVID-19) վարակվածների թիվը հասել է 229 միլիոնի։
Ըստ առցանց վիճակագրության տվյալների՝ օրական աճը կազմել է 542,711 հազար։
Համաճարակի ամբողջ ընթացքում մահացել է 4,7 միլիոն մարդ, իսկ 206 միլիոնն ապաքինվել են։ Վարակվածների թվով առաջատարը ԱՄՆ -ն է (43,107,628), 2-րդ տեղում ՝ Հնդկաստանը (33,504,534), 3-րդը ՝ Բրազիլիան (21,247,667), որին հաջորդում են Մեծ Բրիտանիան (7,465,448) և Ռուսաստանը (7,294,672)։