Ղազախստանում հայտնաբերվել են կորոնավիրուսի նիգերիական շտամով հիվանդներ
Ղազախստանի առողջապահության նախարար Ալեքսեյ Ցոյը հայտարարել է, որ երկրում հայտնաբերվել է կորոնավիրուսի նիգերիական շտամը։ Նրա խոսքով՝ նախարարությունը շարունակում է աշխատանքը՝ երկրում կորոնավիրուսի տարբեր տեսակների շրջանառության բացահայտման ուղղությամբ:
Մասնավորապես, Առողջապահության նախարարությունն անցկացրել է կորոնավիրուսային վարակի գենետիկական հետազոտություն՝ այս տարվա հուլիս-օգոստոս ամիսներին COVID-19 հիվանդներից ստացված դրական լաբորատոր նմուշների հաջորդականացման միջոցով:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Ղազախստանում տարածված են կորոնավիորւսիային մի շարք տարբեր տեսակներ։ Այս պահի դրությամբ աշխարհի 77 երկրներում կան նիգերիական շտամով վարակված հիվանդներ։