«Կտամ ատամներդ կթափեմ ...... տերդ». Ինչպես են ոստիկանները Փոստանջյանի նկատմամբ բռնի ուժ գործադրում և հայհոյում. գաղտնի տեսագրություն
«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը հրապարակել է տեսանյութ, թե ինչպես են մի խումբ ոստիկաններ արգելել նրան մտնել Եռաբլուր և հայհոյել:
Ոստիկանները բռնի ուժով Զարուհի Փոստանջյանին մեքենա են նստեցրել և նրան դիմել անպարկեշտ խոսքերով։
Փոստանջյանը գոռում է, որ չցավեցնեն իրեն ու բաց թողնեն ձեռքը։ Տեսանյութի 3։18 րոպեից լսվում է, թե ինչպես է ոստիկանը վիրավորում Փոստանջյանին. «Մի գոռա աղջի»,-ասում է նա:
Իսկ արդեն տեսանյութի 5։40 րոպեից ոստիկանը հարցնում է. «Ախպերդ գնաց, մարդդ գնաց»,- և խփում է Փոստանջյանին ու հայհոյում նրան։
Մանրամասները` տեսանյութում