Չոր փաստեր. հերթական դավաճանական պլանի մասին մենք տեղեկացանք թշնամու կողմից. Նարեկ Մանթաշյան
«Չոր փաստեր...»: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նարեկ Մանթաշյանը:
«Հերթական դավաճանական պլանի մասին մենք տեղեկացանք թշնամու կողմից, ինչպես նոյեմբերի 9-ին, այնպես էլ հիմա, մեր երկրի վարչապետը, ժողովրդի թիկունքում հանդիպում է խնդրել թշնամի պետւթյան ղեկավարից և նրա ցինիկ ու հանրային մերժումից մենք տեղեկացանք այդ առաջարկի մասին...
Մեր երկրի փաստացի, ցավոք առաջնորդը խնդրել է հանդիպել Էրդողանին, այն Էրդողանին, ով Բայրաքթար էր մատակարարում մեր տղաների սպանության համար...
Ինչպես նոյեմբերի 10-ին պարզվեց, իշխանական թևում նույնիսկ տեղյակ չեն եղել ստորագրվող փաստաթղթից, հիմա օբյեկտիվ հարց է առաջանում.
Արդյո՞ք անվտանգության խորհրդի անդամները կամ իշխանության այլ ներկայացուցիչներ տեղյակ են եղել այս հանդիպման առաջարկից: Չնայած հանրային մակարդակում տարբեր իշխանավորներ չեն թաքցնում իրենց թրքասիրությունը, և այսօր էլ մամլո խոսնակն է հայտարարում, որ կառավարությունը պատրաստ է շփումների, այսքան նվաստանալ թշնամու առաջ, այն դեպքում, երբ մեր տղերքի արյունը դեռ չի չորացել, սա սրբապղծություն է...
Թուրքն իմ թշնամին է և ես չեմ լիազորում որևէ մեկին, իմ անունից հանդիպում կամ շփումներ մուրալ թուրքից:
Իսկ կար ժամանակ,երբ Էրդողանը ինքն էր խնդրում շփվել ՀՀ իշխանությոյնների հետ, ուղղակի այդ ժամանակ Հայաստանում ղեկավարը Հայ էր, տղա էր, հայրենասեր էր և առաջնորդվում էր բացառապես հայկական շահով, Իսկ այդ ղեկավարը Քոչարյանն էր...»