«Ես ուզում էի հարձակվել դպրոցի վրա». Հայտնաբերվել են Պերմի համալսարանում սպանություններ իրականացրած երիտասարդի գրառումները
Լրագրողները սոցիալական ցանցերում հայտնաբերել են գրառում, որը, ենթադրաբար, գրել է Պերմի համալսարանի վրա հարձակում գործած անձը։ Իր սոցիալական էջում կասկածյալը գրել է, որ «երկար մտածել և երազել է այս մասին»: Բացի այդ, սկզբում նա պատրաստվում էր հարձակվել դպրոցի վրա:
Հարձակվողը հայտարարել է, որ միջադեպը ահաբեկչություն չէ, և որ նա ծայրահեղական կազմակերպությունների անդամ չէ, կրոնական և քաղաքական մարդ չէ: Նա վստահեցնում է, որ ոչ ոք չգիտեր իր ծրագրերի մասին: Գրառման մեջ կասկածյալը մանրամասն նկարագրել է, թե ինչպես է ձեռք բերել զենքի լիցենզիա: Նա ասել է, որ գիտեր ինչպես պատասխանել հոգեբանին տված հարցերին: Նա նաև ասել է, որ արագ անցել է զենքի անվտանգ գործածման թեստը:
Կազանում տեղի ունեցած ողբերգությունից հետո նա ստիպված էր լրացուցիչ ստուգումներ անցնել զենքի պահեստավորման պայմանների վերաբերյալ: Հարձակվողը պատմել է, որ սկզբում պատրաստվում էր հարձակվել դպրոցի վրա, սակայն փոխել է իր ծրագրերը և հաշվի առել առևտրի կենտրոնը, երկաթուղային կայարանը և այլ մարդաշատ վայրեր: Ըստ նախնական տեղեկությունների ՝ Պերմում համալսարանի վրա հարձակման հեղինակը 18-ամյա Թիմուր Բեքմանսուրովն է։