Ոստիկանները կռանային, էդ թուրքական դրոշը, որ խփված էր իրենց հետույքին, մի հատ պաչեին, նոր ճանապարհեին․ Արիանա Հովսեփյանը՝ «իրանցի զբոսաշրջիկների» մասին (տեսանյութ)
Արայիկը կամ Նիկոլը, որևէ մեկը կանչեցի՞ն էդ երեխեքին։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց հասարակական գործիչ Արիանա Հովսեփյանը՝ խոսելով արցախցի պատանիների մասին, որոնց փորձել էին ահաբեկել ադրբեջանցիները Գորիս-Կապան ճանապարհին։
«Բայց շատ արագ արձագանքեցին, թե իրանցի զբոսաշրջիկներ են եղել։ Ոստիկանները կռանային, էդ թուրքական դրոշը, որ խփված էր իրենց հետույքին, մի հատ պաչեին, նոր ճանապարհեին, որովհետև գործող ոստիկանների մի մասը ծառայում է թուրքին»,- ասել է Հովսեփյանը՝ ընդգծելով, որ ինքը չի հավատում, թե այդ «զբոսաշրջիկներն» իրանցիներ են։
Մանրամասները՝ տեսանյութում