Նոր մանրամասներ` Պերմի համալսարանում տեղի ունեցած միջադեպից․ կա 8 զոհ և 24 վիրավոր
Պերմի համալսարանի վրա հարձակում գործած անձը զենք է ստացել ըստ օրենքի: Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
«Նա պաշտոնապես գրանցված զենք ուներ: Կարող եմ ասել, որ կրակողը զենքի օրինական տերն է: Բոլոր ստուգումներն իրականացվել են օրենքի համաձայն», - ասված է Արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակցի հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Պերմի պետական համալսարանի տարածք մուտք գործած անձը կրակ է բացել: Ձերբակալված անձը դիմադրություն է ցույց տվել ոստիկաններին և վիրավորվել:
Նրա ինքնությունը հաստատված է: Ավելի վաղ Առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ միջադեպի հետևանքով զոհվել է ութ մարդ, վիրավորվել՝ 24-ը: Յոթ տուժած հոսպիտալացվել է, նրանցից մեկի վիճակը գնահատվում է ծանր: