Քաբուլի օդանավակայանը պաշտոնապես բացվել է
Քաբուլի օդանավակայանը պաշտոնապես բացվել է ներքին և միջազգային առևտրային թռիչքների համար։ Այս մասին հայտնում է Ria.ru-ն՝ հղում անելով Աֆղանստանի քաղաքացիական ավիացիայի վարչության աղբյուրին:
Օդանավակայանը կգործի առավոտյան 06։00-ից մինչև 18։00-ն։ Օգոստոսի սկզբին թալիբները, երկրից ամերիկյան զորքերի դուրսբերման ֆոնին, գրոհ սկսեցին կառավարական ուժերի դիրքերի դեմ և օգոստոսի 15-ին մտան Քաբուլ:
Օդանավակայանը ԱՄՆ-ի և այլ երկրների կողմից օգտագործվում էր մինչև օգոստոսի 31-ը `իրենց քաղաքացիներին և որոշ աֆղանցիների տարհանելու համար: