Արյան դեֆիցիտ. այս պահին արյունաբանական կենտրոնին խիստ անհրաժեշտ են արյան բոլոր խմբերը, մինչդեռ պատվաստվողները դոնոր չեն կարող լինել
Առողջապահության նախարարության պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը հայտարարություն է տարածել այն մասին, որ կենտրոնը արյան պաշարների համալրման կարիք ունի․
«․․․Այս պահին խիստ անհրաժեշտ ու կարևոր են արյան բոլոր խմբերն՝ առանց բացառության»․․․
Ասել է թե՝ արյունաբանական կենտրոնին այս պահին անհրաժետ է արյան պաշար․․․
Իհարկե լավ են հայտարարել, բայց երևի հաշվի չեն առել, որ մինչ այդ, առողջապահության նախարարության կողմից մեկ այլ հայտարարություն է եղել․ նախարարությունից իրազեկել են, որ «Պատվաստվածները ժամանակավորապես չեն կարող լինել արյան դոնոր»․․․
Հիշեցնենք, նաև, որ կապված կորոնավիրուսային հիվադության հետ, առողջապահության նախարարը հայտարարել է, որ պատվաստումները հոկտեմբերի մեկից դառնում են պարտադիր, եթե ոչ, ապա քաղաքացիները 14 օրը օրը մեկ պետք է թեստավորվեն՝ հակառակ դեպքում գործատուն պետք է ազատի իր աշխատողին․․․
Հաշվի առնելով, որ թեստավորումը կհարվածի շատերի գրպանին, ուստի կարելի է ենթադրել, որ աշխատանքը չկորցնելու համար պատվաստվողները շատ կլինեն․․․ Իսկ սա իր հերթին նշանակում է, որ դոնորների թիվը կտրուկ կնվազի ու կարող է նաև արյան դեֆիցիտ առաջանալ։
Իհարկե պատվաստվողներն ընդամենը ժամանակավորպես են զրկվում դոնոր լինելու հնարավորությունից, բայց պետք է նկատել, որ պատվաստումը տեղի է ունենում 2 չափաբաժնով ու այդ պատվաստանյութի ազդեցությունը երկար է մնում օրգանիզմում։
Այս պարագայում ժամանակավորն արդեն հարաբերական հասկացողություն է, հատկապես, որ իրականում պարզ չէ, թե կորոնավիրուսային պատվաստանյութը կոնկրետ ինչ տարրեր է պարունակում․․․
Այսինքն, բացի այն, որ լուրջ կասկածներ կան, թե այս պատվաստանյութը իր եջ առողջության համար վտանգավոր տարրեր է պարունակում, ընկնում է իմունիտետը, այն ներարկվելուց հետո էլ պատվաստվողը չի կարողանում դոնոր լինել և հարկ եղած դեպքում օգնել իր հարազատին․․․
Պատվաստման հետ կապված ևս մեկ փաստ է արձանագրվել․ այն հայտնիները, ովքեր իբրև թե պատվաստվում են հանրության առջև, իրականում շարային քաղաքացիների համար տեսողական խաբկանք են ստեղծում․․․
Դրա վերաբերյալ ներկայացնում ենք տեսանյութ և եզրակացությունները թողնում ընթերցողի դատին․․․