Ռուսաստանում անհայտ անձը կրակ է բացել Պերմի պետական համալսարանի վրա․ կան զոհեր և վիրավորներ
Անհայտ անձը մուտք է գործել Պերմի պետական համալսարանի տարածք և կրակ բացել ուսանողների և դասախոսների ուղղությամբ: Կան զոհեր և վիրավորներ։ Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։ Մարդիկ տարհանվում են համալսարանից։
Ավելի ուշ Պերմի պետական ազգային հետազոտական համալսարանի մամուլի ծառայությունը հաստատեց միջադեպի մասին տեղեկատվությունը:
«Ես հաստատում եմ տեղեկությունը, մենք իսկապես կրակոցներ ենք ունեցել: Ես և իմ գործընկերները գտնվում էինք նիստերի դահլիճում, աշխատակիցներից ոմանք ներսում էին, մյուս աշխատակիցները գտնվում էին իրենց գրասենյակներում: Դիմակով մի տղամարդ կրակ է բացել ատրճանակից», - ասել է մամուլի քարտուղարը: Դեպքի հետ կապված այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։