Էրդողանն ԱՄՆ-ում կհանդիպի թուրքական համայնքի հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կհանդիպի Նյու Յորքում բնակվող թուրք համայնքի հետ:
Report-ը տեղեկացնում է, որ հանդիպումը, որը կազմակերպել է ամերիկա-թուրքական ղեկավար կոմիտեն, տեղի կունենա Մանհեթենում։
Նշենք, որ Էրդողանը մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանին: Թուրք առաջնորդը ելույթ կունենա ՄԱԿ-ի նիստի առաջին օրը:
Էրդողանի այցը կտևի 3 օր։