Երևանում «BMW» -ն Մալաթիայում հայտնվել է CPS բենզալցակայանի հարևանությամբ գտնվող տարածքում. դեպքի վայրում վարորդը չի հայտնաբերվելԻմ անունից տարածվում են կեղծ տեղեկություններ. Լևոն ՔոչարյանՈւկրաինան կարող է պարտվել Ռուսաստանին մինչև ամառ. StandardՊուտինը զարմացած էր, որ Փաշինյանը ԼՂ-ն Պրահայում ճանաչել է Ադրբեջանի մաս. ԼավրովԳյուղից մի փոքր աջ գազատարն է, որը ևս մնում է ադրբեջանցիներին․ Սուրեն Պետրոսյանը ներկայցրել է, թե ինչ կլինի, եթե իշխանությունն իրականացնի Ադրբեջանի ցանկությունը Տավուշում (տեսանյեւթ)
Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ)
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենինԱռանց ամերիկյան օգնության Ուկրաինան կարող է պարտվել պատերազմում. ԶելենսկիՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էԱպարան-Քուչակ ավտոճանապարհին բախվել են «VAZ»-ը և «Nissan»-ըՄոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության գործով կալանավորված ևս մեկ անձ կաՕդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանովՈսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ» Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․ «Հրապարակ»Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»Դժվարին որոշում եմ կայացրել չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի ՀՀ սահմանային փոփոխություններից հետո Խնածախի ապարանքը հայտնվեց սահմանից 700 մ․ հեռավորության վրա Միջուկային փորձարկումների կազմակերպությունը մեկնաբանել է միջուկային փորձարկում անցկացնելու ԱՄՆ պատրաստակամությունըՎրաստանի պատվիրակությունը շրջել է Հայաստանի պատմության թանգարանով Պատրաստ ենք «էս կտորում» անել դեմարկացիա, ինչ մերն է, մերն է․ Ալեն Սիմոնյանը քարտեզ է ներկայացնում Եկեք համախմբվենք մեր ջանքերում՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի շահերն ու իրավունքները․ Արտակ Բեգլարյան Օգնության հասած ավտոմեքենան այրվել է, կրակը տարածվել է «Եթե ասեն` կա՛մ պետք է տաս այս բնակավարը ՀՀ տարածքից, կա՛մ պատերազմես, կպատերազմենք»․ Սիմոնյան «Նիկոլը թույլ չի տա, որ Արցախի վտարանդի կառավարություն լինի»․ ադրբեջանաթուրքական մամուլը ցնծում է ՀՀ և Ադրբեջանի ԱԺ նախագահները կրկին կհանդիպեն․ Սիմոնյանը մանրամասներ է հայտնում նախորդ հանդիպումից Սուրեն Պապիկյանը հետևել է զորավարժությանը, հանձնարարականներ է տվել Շոլցն ահաբեկչություն է անվանել ենթակայանի հրկիզումը, որը անջատել է Tesla գործարանի հոսանքըՍիրեցե՛ք իրար, հեռո՛ւ մնացեք ամեն տեսակ ատելությունից, ներքին բևեռացումից․ Արամ Ա ՀՀ ԱԳՆ-ն տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրադրությունը ներկայացրել է Կորեային Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան Ռուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի հետ, մենք պաշտպանում ենք մեր պատմական տարածքները․ Պուտին Վթարային ջրանջատում է սպասվում մի շարք հասցեներում Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ոստիկանություն Բաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն ԱՄՆ-ում իրականացված հարցման արդյունքները ցույց են տվել, որ Բայդենն առաջատար է ԹրամփիցՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Փաշինյանը ևս մեկ անգամ ցնցեց Հայաստանը՝ բացահայտելով հերթական զիջումների պատրաստակամությունը Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Հենց ՀԱՊԿ-ն է աջակցել Երևանին ծանր իրավիճակներում, ՀՀ իշխանությունը չի խոսում դրա մասին․ Լավրով
ՀՀ ղեկավարությունը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրով
Ապացույցներ են ձեռք բերվել «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչների և ուկրաինացի ազգայնականների միջև ԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Բաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը «հռչակում է» ռազմական
Հասարակություն

«Մամ ջան, քիչ մնաց, գալու եմ քո փակած մարինադները սաղ ուտեմ...»․ Արտաշեսը զոհվեց՝ հրամանատարին փրկելիս (ֆոտո, վիդեո)

2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկիզբ առած 44-օրյա պատերազմի հերոս Արտաշես Հակոբյանը  2 ամսից տուն պիտի վերադառնար, բայց ժամանակից 2 ամիս շուտ՝ նրան բերեցին․․․

Արտաշես Հակոբյանը ծնվել է 2000 թ․ սեպտեմբերի 12-ին Երևանում։

Բարձր առաջադիմությամբ սովորել է Մուշեղ Մխոյանի անվան համար 68 դպրոցում, այնուհետև՝ համար 2 ավագ դպրոցում (վարժարան)։ 5 տարի զբաղվել է դյուդո մարզաձևով՝ արժանանալով բազմաթիվ մեդալների ու պատվոգրերի։

Դպրոցն ավարտելոց հետո ընդունվել է Խ․ Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի «Շրջակա միջավայրի գիտություններ» ֆակուլտետը։

2019 թ․ հունվարին զորակոչվել է բանակ՝ ծառայելով Ջրականում (Ջաբրայիլ)՝ որպես դիպուկահար։

2020 թ. պատերազմի ժամանակ եղել է ամենաթեժ կետերում՝ Ջրական, Հադրութ, Թաղավարդ, Քերթ, Ավետարանոց, Կարմիր Շուկա․․․․

Արտաշեսը կրտսեր սերժանտ էր, տիրապետում էր մի քանի զինատեսակի։ Մարտական հմտությունների և ճիշտ հաշվարկների շնորհիվ ընկերների հետ ոչնչացրել է թշնամու մեծաքանակ մարդկային ուժ և մարտական տեխնիկա։

Ապրում էր նժդեհյան գաղափարներով:

 

«Մամ ջան, քիչ մնաց, գալու եմ․․․»

Պատերազմի օրերին երբ մայրը հուսալքվում էր, քաջալերում էր՝ ասելով. «Մամ ջան, քիչ մնաց, գալու եմ»: Ընդամենը երկու ամիս էր մնացել զորացրմանը:


Վերջին անգամ հարազատներին զանգում է հոկտեմբերի 28-ի առավոտյան։ Հեռախոսազրույցի ժամանակ նա դարձյալ հուսադրում է մորը․

«Մա՛մ ջան, պատերազմ ա, ամեն ինչի պատրա՛ստ եղիր, դու ուժեղ ես, քեզ տղամարդու պես կպահես: Սաղ տոչնի ա, հեսա հաղթում ենք, բան չմնաց: Գալու եմ, քո փակած մարինադները սաղ ուտեմ»,-ասել է Արտաշեսը:

Արտաշես Հակոբյանը նույն օրը զոհվում է։ Նա անմահանում է ԱԹՍ-ի հարվածից, երբ վիրավոր վիճակում փորձել է փրկել իր հրամանատարին․․․

Արտաշեսը զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 28-ին:

 

 

Արտաշեսի քույրը՝ Մարիամ Հակոբյանը, պատմում է, որ թեև եղբայրն իրենից փոքր էր, բայց այնքան հասուն էր, որ միշտ ինքն էր եղբորից խորհուրդ հարցնում:


Երբ խոսում էին Հայաստանից արտագաղթելու մասին, կտրականապես դեմ էր արտահայտվում.

«Որ ուրիշ երկրում ապրես, երկիրդ ո՞վ պիտի պահի, զարգացնի, եթե վիճակը վատ է, մարդ դրանից պիտի դասեր քաղի, շտկի»:

Մարիամը հետաքրքիր դրվագներ է պատմում իրենց մանկությունից. «Ես ու եղբայրս երբ գալիս էինք դպրոցից, տանը մենակ էինք լինում մինչև մեր ծնողների աշխատանքից տուն գալը։ Մի օր, Արտաշեսը մորս հարցրեց, թե որն է հոգևոր սնունդը։

Մայրս համբերատար, օրինակներով բացատրեց։

Մի քանի օր հետո մայրս աշխատանքից ուշ եկավ տուն ու շատ անհանգիստ էր՝ մտածելով, թե քաղցած ենք մնացել։ Տուն մտնելուն պես արագ անցավ խոհանոց ու սկսեց պատրաստվել։

Եղբայրս գնաց, նստեց խոհանոցում ու մորս հույս տվեց. «Մամ ջան, մենք այսօր հոգևոր սնունդ ենք ստացել, դա ավելի կարևոր է»։


Մարիամը չի մոռանում եղբոր առաջին սեպտեմբերի 1-ը.

«Երբ եղբորս 1-ին դասարան տարանք, ուսուցչուհին ասաց՝ գնացեք 2 ժամից կգաք երեխաներին տանելու։ Մեր տունը դպրոցին մոտ էր. որոշեցինք անակնկալ պատրաստել, հետո գնալ նրան բերելու։ Դեռ 1 ժամ չէր անցել, հանկարծ դռան թույլ թակոց լսեցինք, մայրս արագ դուռը բացեց, տեսանք եղբորս՝ շեմին տխուր կանգնած։ Մայրս գրկեց, շատ-շատ համբուրեց, շնորհավորեց մուտքը դպրոց, իսկ Արտաշեսն արցունքակալած աչքերով մորս պարանոցը գրկել ու բաց չէր թողնում՝ անդադար կրկնելով. «Մամ, բոլորին տարան, դու չկայիր, էլ երբեք ինձ մենակ չթողնես, մամ ջան»։


Մայրս շատ հուզվեց, գիրկն առած տարավ դեպի անակնկալը։ Հետո շատ ուրախ անցավ, բայց մորս մտքից դուրս չի գալիս եղբորս խոսքերը. «Էլ ինձ երբեք մենակ չթողնես, մամ»»։

Սեպտեմբերի 12-ին Արտաշեսը 21 տարեկան կդառնար։ Այդ օրը հարազատներն այցելել են նրա շիրմաքարին՝ հիշելու և իրեց խոնարհումը բերելու հերոսի գերեզմանի մոտ։

Արտաշեսը խելացիր էր, աշխատասեր, ընկերասեր․․․ նրա ամենակարևոր նպատակը՝ ծառայությունից գար և ուսումը շարունակեր․․․