Սիմվոլների մասին. երկու թվերի իրարից գծիկով բաժանումը, հիմնականում, խորհրդանշում է սկիզբ և ավարտ
Կրկին սիմվոլների մասին` հուսամ, որ պարզապես չմտածված է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը։
«Երկու թվերի իրարից գծիկով բաժանումը, հիմնականում, խորհրդանշում է սկիզբ և ավարտ: Ծնվել է և մահացել, սովորել՝ ընդուվել-ավարտել, աշխատանքի է ընդուվել-դուրս է եկել և այլն: Գծիկով իրարից բաժանված թվերի երկրորդ թիվը խորհրդանշում, ի ցույց է դնում «ավարտը»:
Էլի հուսամ, որ գծիկի առկայությունը մտածելու բացակայության հետևանք է և ոչ միտումնավոր համապատասխան սիմվոլիկա ապահովելու»։