Սրանք, իրոք, ինքնասիրությունից և արժանապատվությունից զուրկ վերջին անհայրենիքներն են. Սենոր Հասրաթյան
Դիտում եմ Գորիս-Մեղրի ճանապարհին արցախցի պատանի մարզիկների հետ ազերի ուժայինների անբարտավան խոսակցության տեսագրությունը և, պարզապես, զզվանք ապրում, բայց ոչ միայն թշնամու վերաբերմունքից, այլ նաև մեր ազգը ներկայացնող իշխանությունների թշվառությունից... Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է գնդապետ Սենոր Հասրաթյանը,
«Սրանք, իրոք, ինքնասիրությունից և արժանապատվությունից զուրկ վերջին անհայրենիքներն են, որոնք հենվելով իրենցից ավելի ստոր ու մտածողությունից իսպառ օտարված մանկուրթների աջակցության վրա, մեզ տանում են կործանման, այն էլ տանջելու ճանապարհով...
Իրոք, ով կմտածեր, որ հազարամյակների կենսագրություն ունեցող ազգն օրերից մի օր կդառնա այն իշխանության պատանդը, որը թշնամուն ավելի շատ է գնահատում, քան հարազատ ժողովրդին...»։