Բերման ենթարկելու ընթացքում առերևույթ ծանր մարմնական վնասվածք է ստացել պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը․ Ղազինյանը տեսակցել է բերման ենթարկվածներին (ֆոտո)
Արդեն 2 ժամ է գտնվում եմ Երևան քաղաքի վարչության կենտրոնական բաժնում, տեսակցել եմ բոլոր 8 բերման ենթարկվածներին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստան դաշինքի պատգամավոր Արթուր Ղազինյանը։
«Բերման ենթարկելու ընթացքում առերևույթ ծանր մարմնական վնասվածք է ստացել պրդյուսեր Արմեն Գրիգորյանը, ում տրվել է դատական բժշկի ուղեգիր, հիմա շտապ օգնության մեքենայով տեղափոխվում է 1-ին հիվանդանոց: Գրիգորյանը ներկայացրել ոստիկանության ապօրինի գործողությունների դեմ հանցագործության մասին հաղորդում:
Մնացած բերման ենթարկվածների ինքնազգացողությունը նորմալ է, հաշված րոպեների ընթացքում բոլորը կլինեն ազատության մեջ»,- գրել է նա: