Որևիցե մեկին չի հաջողվի հեռացնել Արցախի դրոշը, Արցախի զինանշանը. Ալեն Սիմոնյան
Որևիցե մեկին չի հաջողվի հեռացնել Արցախի դրոշը, Արցախի զինանշանը, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնաով Գորիս-Կապան ճանապարհին տեղի ունեցած միջադեպին:
«Դա ապարդյուն գործ է, որն ավելի շատ միտված է մարդկանց նյարդայնացնելու, մարդկանց հույզերի վրա ազդելու, բայց չի ստացվելու», - ասաց ԱԺ նախագահը:
Սիմոնյանը նշեց, թե որևէ տեղեկություն չունի՝ շարունակվում են արդյոք Գորիս-Կապան ճանապարհի վերաբերյալ բանակցությունները:
Հիշեցնենք՝ երեկ ադրբեջանիցները կանգնեցրել էին հայկական պետհամարանիշով ավտոբուսը, որը տեղափոխում էր արցախցի երեխաների։ Նրանք պոկել են միկրոավտոբուսի վրա փակցված արցախյան էմբլեմները, ապա երեխաներին ասել՝ «Լեռնային Ղարաբաղը Ադրբեջան է. հասկանալի՞ է»: