Անբարոյականություն է այդ համերգը. Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
«Անբարոյականություն է այդ համերգը»,- նման միտք հնչեցրեց պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը, ով հարյուրավոր քաղաքացիների հետ այս պահին բողոքի ակցիա են կատարում՝ Սեպտեմբերի 21-ին նախատեսվող համերգի կազմակերպման համար:
Ակցիայի մասնակիցները նախատեսում են քայլերթով գնալ դեպի կառավարության շենք, սակայն, ինչպես հայտնեց բողոքի գործողության նախաձեռնողներից պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը, ոստիկանությունը զգուշացրել է, որ քայլերթը թույլ չի տալու։
«Ոստիկանությունն ասաց, որ թույլ չի տա։ Մենք էլ ասացինք, որ գնալու ենք։ Տեսնենք՝ ինչ կլինի։ Ասացինք ՝ ինչի հիման վրա թույլ չեք տալիս, ասացին՝ ըստ օրենքի։ Թե ըստ որ օրենքի, պարզ չէ։ Նորմալ է թուրքաբարո իշխանության համար», - ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում