Երևանում վրաերթի են ենթարկել ոստիկանության շտաբի պետի տեղակալին, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց. վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի
Երեկ՝ սեպտեմբերի 17-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։30-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի՝ դեռևս չպարզված վարորդը Մելքումովի փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ 42-ամյա Վահե Ենոքյանին։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ վարորդը, նրան թողնելով անօգնական, դեպքի վայրից դիմել է փախուստի։
Փաստի առթիվ Վ. Բաղդասարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ վրաերթ կատարած վարորդի ինքնությունը պարզելու, նրան և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ։
Վրաերթի ենթարկվածն աշխատում է ՀՀ ոստիկանության շտաբում՝ որպես շտաբի պետի տեղակալ, կոչումով ոստիկանության գնդապետ է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: