Ադրբեջանի փոխվարչապետն ու Իրանի դեսպանը քննարկել են Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակը
Իրանի դեսպան Սեյիդ Աբբաս Մուսավին հանդիպել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ: Այս մասին հայտնել է Ադրբեջանում Իրանի դեսպանատան մամուլի ծառայությունը, գրում է haqqin.az-ը:
Հաղորդվում է, որ հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանում ընթացիկ փոփոխությունները, հատկապես՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանամերձ գոտիներում տիրող իրավիճակը և Գորիս-Ղափան ճանապարհի տրանսպորտային նոր պայմանները, ինչպես նաև այլ հարցեր: