Գրանցվել է կորոնավիրուսի վարակման 1011 նոր դեպք
Սեպտեմբերի 18-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 253093 դեպք, որոնցից 235599-ն առողջացած, 5117-ը մահվան ելքով, այլ պատճառներով մահվան ելքերի թիվը՝ 1187 է: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11190 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1646018 թեստավորում: Երեկ կատարվել է 7 018 թեստավորում։
Այսպիսով` սեպտեմբերի 18-ին՝ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման 1 011 նոր դեպք, 16 մարդ մահացել է։ Նախորդ օրն արձանագրցվել է նաև մահվան 2 դեպք, երբ անձն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, բայց մահը վրա է հասել այլ պատճառով։