Տուխելը հաստատել է, որ «Չելսի»-ն շփվել է Քեյնի ներկայացուցիչների հետ
«Չելսի»-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հաստատել է, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ակումբը բանակցություններ է վարել «Տոտենհեմ»-ի հարձակվող Հարի Քեյնի ներկայացուցիչների հետ:
«Մենք երբեք նրա անունը ցուցակում չենք ունեցել, և ես երբեք չեմ խնդրել թիմին, որպեսզի գնեն Քեյնին: Բայց ակումբը գործեց ըստ իրավիճակի: Խաղացողների շրջակայքում շատ մարդիկ կան ՝ գործակալներ, խորհրդականներ և այլ մարդիկ, և մենք որոշ տեղեկություններ ունեինք: Բայց գործարքի առումով երբեք որևէ էական բան չի եղել»,- ասել է Տուխելը: