Մեսսին «ՊՍԺ»-ում 3 տարվա ընթացքում կարող է վաստակել 110 միլիոն եվրո գումար
Հայտնի են դարձել Լիոնել Մեսսիի և «ՊՍԺ»-ի միջև կնքված պայմանագրի ֆինանսական պայմանները: 34-ամյա արգենտինացու աշխատավարձը տարեկան կազմում է 30 միլիոն եվրո, այդ թվում՝ 1 միլիոն կրիպտոարժույթով: Այս մասին հաղորդում է L’Equipe-ը:
Աղբյուրի համաձայն, փարիզյան ակումբում անցկացրած երկրորդ և երրորդ մրցաշրջանների համար Մեսսին կստանա հավատարմության բոնուսներ՝ տարեկան 10 միլիոն:
Այսպիսով, փարիզյան ակումբում ընդամենը երեք տարվա ընթացքում հարձակվողը կարող է վաստակել 110 միլիոն եվրո գումար։