Թալիբները խոսել են նախարարների կազմի ձևավորման ժամկետների մասին
Թալիբների կողմից նախարարների վերջնական ձևավորման համար անհրաժեշտ է «մի քանի օր կամ ամիս». կազմը կարող է փոխվել։ Այս մասին ճապոնական NHK հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է շարժման խոսնակ Սուհեյլ Շահինը:
Նա նշել է նաև, որ թալիբները «պատրաստ են ԱՄՆ-ի հետ երկկողմ հարաբերությունների նոր փուլ ստեղծել»:
Ճապոնական հաստատություններում աշխատող աֆղանցիների՝ երկրից հեռանալու հնարավորության վերաբերյալ Շահինը ասել է, որ «յուրաքանչյուր ոք, ով ունի վավեր անձնագիր և վիզա, կարող է լքել երկիրը»: