Մենք պետք է որոշենք՝ մնում ենք հայ, թե անասուն, որ գերի է թուրքական լիրային. Շարմազանով (տեսանյութ) Այլընտրանք միշտ կա. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ) Մեծ Բրիտանիայի վարչապետը Ուկրաինային խոստացել է օգնության մեծ փաթեթԿոլումբիական ընտանիքները չեն կարող վերադարձնել Ուկրաինայի կողմից կռված և սպանված իրենց հարազատների մարմիններըՏավուշում ոստիկանների կողմից բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկվածներին բաց են թողնում Չինաստանը դեմ է ԱՄՆ միջամտությանը Հարավչինական ծովի խնդրինՄենակ չթողնեք տավուշցուն. Տավուշը թիկունքն է. Գառնիկ Դանիելյանը` Հանրապետության հրապարակում (տեսանյութ) Հիմա Հայաստանն է Արցախի վիճակում․կորուստները լինելու են այնքան, մինչև ստիպված չլինենք անել անհնարինը․ Դանիելյան Փաշինյանը քպ-ականներին նիստի է կանչել Չինաստանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ի հետ հարաբերությունները հիմնարար խնդիր է անվանելՈստիկանները բախումներ են հրահրում Բագրատաշեն-Ալավերդի ճանապարհին Freedom House-ը մտահոգված է ՀՀ-ում ոստիկանության բռնությունների մասին հաղորդագրություններով Կիրանցում հարյուրավոր մարդիկ մասնակցում են ջահերով երթին Զովունի գյուղում 7 ամիս փորված «մահաբեր» փոսը՝ հերթական շղթայական ավտովթարի պատճառ ՌԴ-ն ելնում է Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ապահովման առաջնահերթությունից Պայքարի տրամադրությունը չի ընկնելու, բերման ենթարկելով չեն կարող կասեցնել զիջումների դեմ պայքարը Իսրայելի ԱԳՆ-ն գրառմամբ դիմել է Իրանի հոգևոր առաջնորդինԳրիգորյանը չի մասնակցի Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող ներկայացուցիչների հանդիպմանը Սևազգեստ սպեցնազը ուժ կիրառեց տավուշցիների հանդեպ, կան բերման ենթարկվածներ (տեսանյութ) Բերման են ենթարկվել նաև պահեստազորի գնդապետ Մախսուդյանը, «Տավուշը հանուն հայրենիքի» խորհրդի անդամը Ոստիկանները ձերբակալել են քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին Անհրաժեշտ է ՀՀ-Ադրբեջան-ՌԴ եռակողմ պայմանավորվածությունների ամբողջական իրականացում․ ՌԴ ԱԳՆ Նիկոլը թուրքին բերում է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու տուն. Աննա Մկրտչյան (տեսանյութ) «Տրամաբանության նշույլ անգամ չկա»․ Սերժ Սարգսյանը արձագանքել է Տավուշում զիջումներին Դատապարտում ենք իշխանության վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը․ հայտարարություն Անպայման նոր ալիք լինելու է, ինչի՞ մասին է խոսքը. Սերժ Սարգսյան (տեսանյութ) Տասնյակ ոստիկաններ պատ են կազմել, արգելում են փակել Բագրատաշենի ճանապարհը (տեսանյութ) ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը Հանրապետության հրապարակում է (տեսանյութ) Տղե'ք ջան, եկեք դուք ճանապարհը փակեք, մենք խելոք կկանգնենք. հոգևորականը` ոստիկաններին (տեսանյութ) Ոստիկանական նոր ուժեր հասան Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհ (տեսանյութ) «Մենք ենք մեր սարերը» ադրբեջանական կայքերում ներկայացվում է որպես «իրենց մշակութային ժառանգություն» Ավանդական ջահերով երթ դեպի Ծիծեռնակաբերդ․ ՈՒՂԻՂԱնուշ Գրիգորյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ Հայաստան եկած ռուս խաղաղապահները այսօր վերադարձել են ԼՂ Ադրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, արդեն տեղավորվում է Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան Տավուշցիները փակում են Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհը․ ՈՒՂԻՂԱրգենտինայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին Հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար Խաչատուրյանը Ֆրանսահայերի խորհրդի նախագահին է ներկայացրել ՀՀ սահմանազատման գործընթացը Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Սպիտակում, Իջևանում, Օձունում և Արզականում Նոյեմբերյան քաղաքի կադրերում 2 հիմնական էլեմենտ է աչքի ընկնում. Տիգրան ԱբրահամյանԱնահիտ Մանասյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի պատվիրակությանը Անցած 1 օրվա ընթացքում գրանցվել է 11 պատահար. 21 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԱռանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է․ ԱլիևԿառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄԱԺ նախագահն իտալացի գործընկերոջն է ներկայացրել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծըՄեզ ոչնչացնում եմ մեր հարկերով ապրող ու գոյատևող ճիվաղները. Արմեն ՄանվելյանԳյուղապետեր ջան, մի կաշկանդվեք, խոսեք կամերաների առաջ. ամեն ինչ սուտ է ասել, խոսեք. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
Ինձ չեմ տեսնում այն երկրապահ կամավորական միության շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա. ԵԿՄ-ականը դիմել է իրեն ազատելու համար
Իշխանության կողմից արարողությունը լինելու է արարողակարգային. Ծիծեռնակաբերդի հուշահամալիր մուտքը բաց կլինի 09:30-ից
Հասարակություն

Կազմակերպություններին պրոֆեսիոնալ աջակցություն է տրամադրվում՝ հաշվապահական և մաքսային միջնորդական

Առևտրային և արտադրական կազմակերպություններ, ներմուծմամբ ու արտահանմամբ զբաղվող ընկերություններ, մանր ու միջին ձեռնարկություններ․բոլորը անկախ գործունեության ոլորտից առնչվում են փաստաթղթաշրջանառության բյուրոկրատական տարբեր դժվարությունների, ունենում հարկային չկատարված պարտավորություններ, մաքսային խնդիրներ։ Բիզնեսին հատուկ այս դժվարությունները չեզոքացնելու համար էլ ստեղծվել են աութսորսինգ իրականացնող կազմակերպությունները, որոնք վարում են

Ձեր փաստաշրջանառությունը և կազմակերպում մաքսային գործը։ Ի՞նչ առավելություններ ունեն դրանք և ինչպե՞ս են առաջ տանում Ձեր բիզնեսը․ կներկայացնենք «Էքսպերտ գրուպի» օրինակով։

Որքան էլ լավ կազմակերպված լինի բիզնես վարող կազմակերպության աշխատանքը, մաքսային, հաշվապահական ու պետաիրավական համակարգերում խնդիրները անխուսափելի են։ Դրա պատճառները կարող են լինել տեղական օրենսդրական փոփոխություններից մինչև տարածաշրջանային քաղաքատնտեսական տեղաշարժեր։ Ու ժամանակակից արագ փոփոխվող այս աշխարհում բիզնեսի կայուն զարգացում ապահովելու համար են հենց ստեղծվել աութսորսինգով զբաղվող ընկերությունները։

Նրանք տեղեկացնում են գործարարներին օրենսդրական փոփոխությունների մասին, ուսումնասիրում են այդ փոփոխությունները, դրանցից բխող օգուտներն ու վնասները և օգնում համապատասխան քայլեր ձեռնարկել, որպեսզի բիզնեսը շարունակի աշխատել օրենքին համապատասխան և խուսափի հնարավոր տույժ ու տուգանքներից: Ինչպես ասում են․ «Կա երկու բան, որից չես խուսափի․ մահ ու հարկեր»։ Աութսորսինգ իրականացնող ընկերությունները օգնում են, որ այդ հարկերը վճարվեն օրենքով սահմանված կարգով , ճիշտ ժամանակին ու անգամ խնայողաբար։

«Էքսպերտ գրուպը» այդպիսի ընկերություն է, որը կազմակերպություններին պրոֆեսիոնալ աջակցություն է տրամադրում իր երկու թիմերով՝ հաշվապահական և մաքսայինմիջնորդական(բրոքերական)։

«Էքսպերտ գրուպի» հաշվապահական աութսորսինգ իրականացնող թիմը կատարում է բիզնեսի հարկային, ֆինանսական հաշվառում,խորհրդատվության տրամադրում, բիզնես պրոցեսների նախագծում նաև ռիսկերի գնահատում։ Ընկերության սկզբունքն է․ նախ մանրամասնորեն ծանոթանալ տվյալ բիզնեսի ոլորտին, աշխատանքային ներքին կանոններին, վերհանել ոլորտի առանձնահատկությունները, հասկանալ ռիսկային գործոնները, որոնք թույլ կտան առավել որակյալ ծառայություններ մատուցել:

Հարկային հաշվառում - հարկային հաշվառումը իր մեջ ներառում է ՝ հաշվապահական հաշվառման վարում, հարկային հաշվառման վարում, կադրայաին հաշվառման վարում, հարկային և վիճակագրական հաշվետվությունների պատրաստում, հարկային և հաշվապահական խորհրդատվություն, հարկային մարմինների հետ հաղորդակցություն
Ֆինանսական հաշվառում - ֆինանսական հաշվառումը իր մեջ ներառում է ֆինանսական հաշվետվությունների կազմում, ֆինանսական վերլուծությունների իրականացում, ֆինանսական խորհրդատվություն տրամադրում, կազմակերպության իրացվելիության, կայունության, ակտիվության, վճարունակության վերաբերյալ տեղեկատվության տրամադրում:

Բիզնես պրոցեսների նախագծումը իրենից ներկայացնում է վերահսկողության համակարգի ստեղծում և բիզնեսը կազմող օղակների միջև արդյունավետ համագործակցության կազմակերպում։ Սա օգնում է, որ կազմակերպությունը դառնա ավելի արդյունավետ կառավարելի։ Ըստ էության ստեղծվում է այնպիսի համակարգ, որի հաջողությունըկախված է ոչ միայնմարդկային գործոնից, այլ ներդրված համակարգը ճիշտ աշխատացնելուց։

«Էքսպերտ գրուպը» աշխատում է թե նոր ձևավորվող, թե արդեն տարիների փորձառություն ունեցող, թե մանր ու միջին, թե խոշոր բիզնեսների հետ՝ օգնելով նրանց կայանալ ոլորտում, գնահատել ռիսկերը, որոշել զարգացման ճիշտ մարտավարություն, ապահովել կայուն առաջխաղացում։ ։Ահա այն առավելությունները որ տալիս է ընկերությունը իր հաճախորդին․ Հարկային ռիսկերի նվազեցում, ճիշտ կառավարչական որոշումներ կայացնելու համար տեղեկատվության, վերլուծությունների ապահովում, կազմակերպության գործընթացների վերահսկողության ապահովում, ավելորդ փաստաթղթաշրջանառությունից ազատում, հարկային մարմինների հետ հաղորդակցությունից ազատում, վստահելի գործընկերոջ ձեռքբերում:
Աութսորսինգը կարող է ազատել դրամական միջոցների, անձնակազմի, սարքավորումների եւ ժամանակի ռեսուրսները ընկերության համար: Այն կարող է հանգեցնել ծախսերի խնայողությունների, ցածր աշխատուժի, հարկերի, էներգիայի ծախսերի եւ արտադրության արժեքի կրճատումների:

«Էքսպերտ գրուպի» գլխավոր առանձնահատկություններից է նաև այն, որ կազմակերպությունըհանդիսանում է մաքսային միջնորդ(բրոքեր), որը կազմակերպում է ներմուծումների ու արտահանումների փաստաթղթավորումը, ապրանքի ընդունման ու բաց թողնման պրոցեսները։ Հաշվապահական ու մաքսային գործունեության համատեղումը «Էքսպերտ գրուպին» հնարավորություն է տալիս ավելի հեշտ ու արագ կազմակերպել պահանջվող փաստաթղթերի փոխանցումը հաշվապահից մաքսային բրոքերին, որի շնորհիվ ժամանակ շահել հօգուտ հաճախորդի։

«Էքսպերտ գրուպի» մաքսային գործակալը նախևառաջ տրամադրում է խորհրդատվություն ապրանքի ներմուծման առանձնահատկություններիվերաբերյալ, ապրանքի նկարագրի մասին, ներկայացնում է անհրաժեշտփաստաթղթերի ցանկը, օգնում դրանք համաձայնեցնել մատակարար կողմի հետ։ «Էքսպերտ գրուպը» շատ խիստ է ժամկետների պահպանման հարցում, ընկերությունը գործում է հստակ ժամանակացույցով՝ առանց ուշացումների։

Սա հատկապես կարևոր է այն արտադրամասերի համար, որոնց արտադրությունը կախված է որևէ ներկրվող ապրանքից։ Անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպումը, մաքսատուրքի վճարն ու ապրանքի բաց թողումը կազմակերպվում են այնպես, որ ապրանքը չուշանա և արտադրամասի աշխատանքը չկանգնի։

 

«Էքսպերտ գրուպը» օգնում է նաև արտոնագրերի ստացման հարցում։ Խոսքը այն ապրանքների մասին է, որոնց համար անհրաժեշտ է այս կամ այն գերատեսչական մարմնի թույլտվությունըներմուծում իրականացնելու համար: «Էքսպերտ գրուպի» մաքսային բրոքերը մինչև ապրանքի տեղ հասնելը կազմակերպում է արտոնագրի ստացումը, որ հասնելուն պես մաքսազերծվի ու հասնի հաճախորդին։

Ըստ էության «Էքսպերտ գրուպը» մաքսային մի քանի խնդիր էլուծում փաստաթղթերի գրագետ կազմում, որ սահմանակետերում կամ մաքսազերծելիս խնդիրներ չլինեն, ավելորդ հարկեր չմուծվեն, Հայաստան հասնելուց հետո, որ տեղում լուծված լինեն արտոնագրի ու մյուս փաստաթղթերի հետ կապված հարցերը ևս ու բեռը ժամանակին հասնի հաճախորդին։

«Էքսպերտ գրուպի» աշխատակիցների հարուստ փորձն ու գիտելիքները թույլ են տալիս ընդլայնել ընկերության գործունեության ոլորտները։ Ընկերությունը նախատեսում է մոտ ապագայում նաև ընդլայնելմատուցվող ծառայությունների տեսակները:
Պատասխանատվությունն ու ճշտապահությունն իր աշխատանքային սկզբունք դարձրած այս ընկերությունը իր գործով նպաստում է ցանկացած բիզնեսի ճիշտ կազմակերպմանն ու առաջխաղացմանը։