ԱՄՆ-ն Հայիթի կվերադարձնի Տեխաս ժամանած հազարավոր ներգաղթյալների
Միացյալ Նահանգները կիրակի օրվանից կսկսի Հայիթիի գաղթականներին ինքնաթիռով վերադարձնել Հայիթի։ Գրեթե 14,000 մարդ կժամանի Տեխասի ժամանակավոր ճամբար: Այս մասին հայտնում է «Washington Post»-ը։
Մեկ օր առաջ թերթը հայտնել էր, որ Հայիթիից ավելի քան 8000 փախստական է հավաքվել ԱՄՆ Տեխաս նահանգի սահմանային կամրջի տակ՝ ԱՄՆ-ից ապաստան հայցելու հույսով:
Նշվում է, որ օրական կիրականացվի մինչև ութ չվերթ: Հայիթիի իշխանությունները համաձայնել են ընդունել օրական առնվազն երեք թռիչք, սակայն ԱՄՆ վարչակազմը ցանկանում է ավելի շատ ջանքեր գործադրել՝ միգրանտների հոսքը կասեցնելու համար: