Ճապոնիայի կառավարությունն ամբողջ կազմով ինքնասպան կլիներ, իսկ Հայաստանի կառավարությունը պատրաստվում է 2,5 միլիոն դոլարանոց համերգին. Վարոսյան
Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ճապոնիայի կառավարությունն ամբողջ կազմով ինքնասպան կլիներ։
Իսրայելի կառավարությունը հրաժարական կտար, իշխող կուսակցության անունը կջնջվեր քաղաքական ասպարեզից։
ԱՄՆ նախագահի դեմ անհապաղ կսկսվեր իմպիչմենտի գործընթաց։
Հունաստանում կառավարությանը մանր-մանր չափաբաժիններով գնդակահարեին։
Հայաստանի կառավարությունը պատրաստվում է 2,5 միլիոն դոլարանոց համերգին»։