ՀՀ ԱԳՆ-ն տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրադրությունը ներկայացրել է Կորեային Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան Ռուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի հետ, մենք պաշտպանում ենք մեր պատմական տարածքները․ Պուտին Վթարային ջրանջատում է սպասվում մի շարք հասցեներում Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ոստիկանություն Բաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն ԱՄՆ-ում իրականացված հարցման արդյունքները ցույց են տվել, որ Բայդենն առաջատար է ԹրամփիցՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Փաշինյանը ևս մեկ անգամ ցնցեց Հայաստանը՝ բացահայտելով հերթական զիջումների պատրաստակամությունը Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Հենց ՀԱՊԿ-ն է աջակցել Երևանին ծանր իրավիճակներում, ՀՀ իշխանությունը չի խոսում դրա մասին․ Լավրով
ՀՀ ղեկավարությունը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրով
Ապացույցներ են ձեռք բերվել «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչների և ուկրաինացի ազգայնականների միջև ԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Բաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը «հռչակում է» ռազմական Ռուսաստանը հմտորեն օգտագործում է Ուկրաինայի Զինված ուժերի թույլ կողմերը. Ֆրանսիացի գեներալՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ․ Լարսը բաց է Երեկ թատերական աշխարհում ամենաիսկական տոն էր, որտեղ պարգևատրվեցին տարբեր անվանակարգերի լավագույնները, ի հայտ եկան նոր տաղանդավոր բացահայտումներ․ Իվետա Տոնոյան Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Հայտնի է Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրը Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն «Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններինՀայկազ Բաղմանյանը հերքում է Սուրիկ Խաչատրյանից 10 մլն դրամ պարտք վերցնելը․ Հետք Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը Թուրքիան զինամթերք կարտադրի Ուկրաինայի համարՄարտի 29-ին դադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըԼույս է տեսել «Լսիր իմ ձայնը» երգերի հավաքածուն՝ ի հիշատակ Կրոկուսում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի (տեսանյութ)«Միր» քարտերի սպասարկումը, բացի ՎՏԲ բանկից, մնացած բանկերում արգելելու որոշման խախտումը կդնի լուրջ խնդիրների առաջ․ ԹունյանՓաշինյանը որոշել է Ստեփանակերտի էլիտային ահաբեկել՝ «ցուլերի» զայրույթը մեղմելու նպատակով․ քաղաքագետԲաքուն ռազմական է հռչակում մարզամշակութային համալիրը (լուսանկարներ)Վթարի պահին Կուրսկի կենտրոնում ավտոբուսի արգելակները խափանվել են, այն բախվել է մի քանի մեքենաների և մխրճվել կանգառի մեջ․ 6 մարդ վիրավորվել է (տեսանյութ)Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. ՍաղաթելյանԱշոտ Նավասարդյանի հիշատակը վառ են պահում այն երիտասարդները, որոնց համար Արցախի էջը փակված չէ. ԴանիելյանՄեր ազգի ճակատագիրը պարբերաբար կրկնվում է. Աշոտ Նավասարդյանի դուստր (տեսանյութ)Crocus City Hall-ում ահաբեկչություն իրականացնողները եղել են թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ազդեցության տակՀատկացումներ՝ Սերգեյ Փարաջանովի և Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակների հոբելյանական միջոցառումների պատշաճ կազմակերպմանըԱնցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացելԱրարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի՝ Բելառուսի ներկայացրած անհամապատասխանությունների հավաստիությունը ստուգելու համար. ՍԱՏՄՀայաստանից միայն տրաֆարետն է մնացել, բովանդակություն չկա. Շարմազանով (տեսանյութ)25-օրյա զորահավաքի մասնակցի ահազանգը. բանակը գցել են քացու տակՀՀ-ն 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների հումանիտար կարիքների բավարարման համարՍտավրոպոլում տղամարդը սպանել է երկու անչափահաս դուստրերին, կրակել կնոջը, ապա ինքնասպան եղել Այս իշխանությունը մի բան է միայն լավ անում` հարմարավետ տեղավորվում է ադրբեջանական քաղաքական գծի մեջ և սպասարկում հանձնման օրակարգը. ԱբրահամյանՓաշինյանը որոշել է Ստեփանակերտի էլիտային ահաբեկել. Սուրենյանց
«Չտրվել սադրանքին, չհավատալ սպառնալիքի տակ մեր հայրենակիցներից կորզված խոսքերին». «ՀայաՔվե»
«Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնումԱլիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից
Հասարակություն

Կասեցվել է Դիլիջանում ինքնակամ կառուցվող հյուրանոցի շինարարությունը․ ՔՏՀԱՏՄ

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանի հանձնարարականի հիման վրա ստուգում է իրականացվել ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Աբովյան թիվ 5 հասցեում կառուցվող հյուրանոցային համալիրի՝ քաղաքաշինության բնագավառում ՀՀ օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ։ Դրա արդյունքում պարզվել է հետևյալը:

Դիլիջան համայնքի ղեկավարի կողմից 27․12․2019 թվականին տրված նախագծման թույլտվությունը՝ ճարտարապետահատակագծային առաջադրանքը (ՃՀԱ) տրամադրվել է կարգի խախտումով, մասնավորապես՝ բնակելի կառուցապատման համար նախատեսված հողամասում հյուրանոցի կառուցում չի թույլատրվում, ՃՀԱ-ով նախատեսված նախագիծը համայնքի ղեկավարի կողմից համաձայնեցվել է ՃՀԱ-ի պահանջի խախտմամբ, ճարտարապետահատակագծային առաջադրանքում կատեգորիա նշված չի եղել։

Շինարարական աշխատանքներն իրականացվել են հաստատված նախագծից շեղումներով, մասնավորապես՝ սյուները և հեծանները տեղափոխված են, առկա են ջրավազան, սահմանազատող պարիսպ, որը նախագծում բացակայում է։

Կապալառու ընկերությունը շինարարական աշխատանքներն իրականացրել է հաստատված նախագծից շեղումներով, սահմանված կարգի խախտումով են իրականացվել նաև տեխնիկական հսկողությունը, շինարարության հեղինակային հսկողությունը, սեյսմաանվտանգության փորձաքննության դրական եզրակացության տրամադրումը։

Կապալառու, տեխնիկական հսկողություն իրականացնող, հեղինակային հսկողության համար պատասխանատու ընկերություններն ընդունել են իրենց կողմից կատարված խախտումները և կազմված արձանագրությունների վերաբերյալ առարկություններ չեն հայտնել։ Այդպիսով՝ բավարար համարելով խախտումները փաստող ձեռք բերված ապացույցները և ղեկավարվելով «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի (Քաղաքաշինական գործունեության վերահսկողությունը ՀՀ տարածքում քաղաքաշինական գործունեության պետական տեսչական վերահսկողությունն իրականացնում է քաղաքաշինության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը) և «Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության մասին» ՀՀ օրենքի 10-րդ (1-ին մաս), 11-րդ, 12-րդ(1-ին մաս), 121-րդ, 14-րդ և 18-րդ հոդվածների դրույթներով (քաղաքաշինության բնագավառում իրավախախտումները և դրանց համար կիրառվող տույժերը)՝ իրավախախտ ընկերությունները ենթարկվել են վարչական պատասխանատվության։ Կապալառու ընկերությունը տուգանվել է 100 հազար, շինարարության որակի տեխնիկական հսկողությունն իրականացնող ընկերությունը՝ 50 հազար, հեղինակային հսկողություն իրականացնող ընկերությունը՝ 20 հազար, փորձաքննության դրական եզրակացություն տրամադրող ընկերությունը՝ 50 հազար ՀՀ դրամով։

Հաշվի առնելով վերնշյալ խախտումները՝ վերոնշյալ կառույցը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ համարվել է ինքնակամ կառույց։

«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 26-րդ և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածների համաձայն՝ ինքնակամ կառույցների կանխարգելումը, կասեցումը, շինարարության դեպքերի և դրանց հետևանքների վերացումը, վերապահված է համայնքի ղեկավարին։ Ուստի՝ ՔՏՀԱ տեսչական մարմինը գրություն է ուղարկել Դիլիջան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Դավիթ Սարգսյանին՝ առաջարկելով կասեցնել շինարարության թույլտվությունը և ձեռնարկված արդյունքների վերաբերյալ տեղեկացնել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին: Դիլիջան համայնքի ղեկավար Դ․Սարգսյանը պատասխան գրությամբ տեղեկացրել է, որ շինթույլտվության գործողությունը կասեցվել է, շինարարությունը՝ դադարեցվել։

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի կողմից առանձին գրություն է հասցեագրվել նաև ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանին՝ առաջարկելով վերանայել սեյսմիկ անվտանգության դրական եզրակացություն տված ընկերությանը տրված լիզենզիայի հետագա գործողության իրավաչափությունը: