Իրանը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության լիիրավ անդամ
Ուրբաթ օրը Դուշանբեում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի մասնակիցներն Իրանին ընդունել են այս կազմակերպությունում որպես լիիրավ անդամ։ Այս մասին ասել է իրանցի լրագրող Աբաս Ասլանին:
«Շանհայի համագործակցության կազմակերպությունում Իրանի լիակատար մասնակցությունը հաստատվել է առաջնորդների կողմից Դուշանբեի գագաթնաժողովում», - գրել է Ասլանին Twitter-ում:
Ըստ լրագրողի՝ Իրանի ԱԳՆ նոր ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը ասել է, որ Իրանի անդամակցությունը ՇՀԿ -ին «էական ազդեցություն կունենա» տարածաշրջանային շփումների վրա: